
Գավառի պետական բժշկական քոլեջի հանրակրթական խմբի 11/1 խմբի ուսանողները, «Ինֆորմատիկա և ՏՀՏ հիմունքներ» առարկայի դասախոս Գ․ Բադեյանի ղեկավարությամբ անցկացրեցին ամփոփիչ բաց դաս «Կիբեռհանցագործություն և կիբեռհանցագործներ» «Պաշտպանություն կիբեռհարձակումներից» թեմաներով։
Դասի ընթացքում նրանք ներկաներին ներկայացրեցին՝

ինչ է կիբերհանցագործությունը,

ինչպիսի վտանգներ կարող են առաջանալ թվային միջավայրում,

ինչպես կարելի է պաշտպանվել այդ վտանգներից։
Բաց դասը հագեցած էր հետաքրքիր ներկայացումներով և կարևոր տեղեկատվությամբ՝ նպաստելով թվային գրագիտության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։