Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️Ապրիլի 23-ին Գավառի պետական բժշկական քոլեջի պատմության դասախոս Ն.Հարությունյանի և ուսանողների նախաձեռնությամբ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվեց «Ցեղասպանության հետքերով» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Միջոցառման նպատակն էր կրկին հիշել պատմական իրականությունը, խորացնել ուսանողների գիտելիքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ և ձևավորել գիտակցված ու պատասխանատու վերաբերմունք մեր անցյալի նկատմամբ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին պատմական փաստեր, վավերագրական նյութեր և հուզիչ պատմություններ, որոնք արտացոլում էին մեր ժողովրդի անցած ծանր ուղին։
Իսկ գեղարվեստական կատարումները հուզիչ էին ու ազդեցիկ՝ լի խոր զգացմունքայնությամբ։
👥Ի լրումն ասվածի՝ ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան-ի տնօրենությանը՝ ցուցաբերած աջակցության համար։
Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ՝ դառնալով նոր նախաձեռնությունների հիմք։