Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📌Սույն թվականի ապրիլի 23-ին Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները ուսուցողական այց կատարեցին Best Life Medical Center։ Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան մատուցվող առողջապահական ծառայություններին, ինչպես նաև հանդիպումներ ունեցան կենտրոնում աշխատող առաջատար մասնագետների հետ։
Այցը մեծապես նպաստեց ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդմանը և գործնական հմտությունների զարգացմանը։
💙Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի տնօրենությանը ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։
Լիահույս ենք, որ ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական, արդյունավետ և փոխշահավետ։