Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📌Այսօր Գավառի պետական բժշկական քոլեջում կրկին նշվեց բուժքույրերի միջազգային օրը։ «Քույրական գործ» մասնագիտության 21 խմբի սովորողների մասնակցությամբ և դասախոս Վ․Հովեյանի նախաձեռնությամբ անցկացվեց անչափ հուզիչ և գեղեցիկ միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց քույրական գործի զարգացման պատմությունը, ընդգծվեց բուժքույրի մասնագիտության կարևորությունն ու նրա անփոխարինելի դերը առողջապահության տարբեր ոլորտներում։
Միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց, որ բուժքրոջ աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև մարդասիրության, հոգատարության, ջերմության և նվիրումի լավագույն դրսևորում։
🌹Մեր ուսումնական հաստատությունը ՝ որպես բուժքրոջ որակավորում շնորհող կրթական օջախ, շնորհավորում է բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և անսպառ նվիրում իրենց պատասխանատու ու մարդասիրական գործում: