Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
💡📚 Ժամանակակից կթական տեխնոլոգիաներին համաընթաց քայլելու և թվային կարողությունները զարգացնելու նպատակով մեր քոլեջի դասախոսները մասնակցեցին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կողմից մշակված «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված մարզային վերապատրաստումներին: Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները ծանոթացան հարթակի հնարավորություններին, կիրառման գործիքներին և կրթական գործընթացում դրանց արդյունավետ օգտագործման մեթոդներին: Ծրագրի ավարտին մասնակից դասախոսները ստացան հավաստագրեր՝ հաստատելով իրենց ակտիվ ներգրավածությունն ու մասնագիտական զարգացմանն ուղղված պատրաստակամությունը:
Շնորհակալություն ենք հայտնում մենթոր - ուսուցիչ Ռոզա Սուչյանին՝ վերապատրաստումները արդյունավետ կազմակերպելու համար: