
Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակներում քոլեջի կարիերայի պատասխնատուի նախաձեռնությանբ 2026 թվականի մայիսի 13-ին քոլեջի դասախոսներն ու սովորողները այցելեցին Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU):
Այցի նպատակն էր սովորողներին ծանոթացնել առկա կրթական ծրագրերին, համալսարանում շարունակական կրթություն ստանալու հնարավորություններին, կրթական միջավայրին և ուսուցանվող մասնագիտություններին։

Ճանաչողական այցի ընթացքում քոլեջի ուսանողները շրջայց կատարեցին համալսարանում, հանդիպեցին ամբիոնների վարիչների և դասախոսների հետ, զրուցեցին ուսումնական գործընթացի առանձնահատկությունների, կրթական ծրագրերի և ուսուցանվող մասնագիտությունների մասին։ Հանդիպումները ուսանողներին հնարավորություն տվեցին՝ կողմնորոշվելու հետագա մասնագիտական ընտրության հարցում։
Շնորհակալություն ենք հայտնում համալսարանի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին՝ ջերմ ընդունելության, օգտակար հանդիպման և արդյունավետ համագործակցության համար։

Վստահ ենք, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական և կնպաստեն երկկողմանի կապի ամրապնդմանը։