
Գավառի պետական բժշկական քոլեջում ավարտվեց «Ներգրավված քաղաքացի» 7 շաբաթյա դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին քոլեջի ուսանողները, ովքեր դասընթացի ավարտին ստացան ավարտական վկայականներ ԱՅ ԷՖ Ի ԷՍ (
IFES Armenia) Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոյի կողմից:
Դասընթացը մեծ հնարավորություն էր ուսանողների համար զարգացնելու այնպիսի գիտելիքներ, հմտություններ, որոնք կօգնեն նրանց լինել իրազեկված, ներգրավված և պատասխանատու քաղաքացիներ:

Շնորհակալություն ենք հայտնում ԱՅ ԷՖ Ի ԷՍ կազմակերպությանը՝ ընձեռնած հնարավորության համար և լիահույս ենք, որ ծրագիրը կլինի շարունակական։