Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց 20-րդ դարասկզբի մեր ժողովրդի պատմական նշանակալից իրադարձություններին, անկախ պետականության կերտման բարդ ու հերոսական ուղուն, ինչպես նաև ազգային արժեքների պահպանման և սերունդներին փոխանցման կարևորությանը։
Ներկայացվեցին պատմական փաստեր, ազգային-ազատագրական պայքարի դրվագներ և հայրենասիրական գաղափարներ, որոնք ընդգծում էին ժողովրդի միասնականության, ինքնության և պետական մտածողության նշանակությունը։
Բանախոսությունը ևս մեկ առիթ դարձավ հիշելու և արժևորելու այն հերոսական ուղին, որի շնորհիվ կերտվեց հայոց անկախ պետականությունը։
«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։
Հովհաննես Քաջազնունի
ՀՀ առաջին վարչապետ։