

Գավառի պետական բժշկական քոլեջում կազմակերպվեց մշակութային միջոցառում՝ նվիրված «Ռուսական և հայկական մշակույթներ»-ին։ Միջոցառումն անցկացվեց ռուսերեն լեզվով՝ նպաստելով ուսանողների լեզվական կարողությունների զարգացմանը և մշակութային արժեքների ճանաչմանը։

Ուսանողները ներկայացրեցին երկու ժողովուրդների պատմությունը, ավանդույթները, ազգային տոները, երաժշտությունն ու գրականությունը՝ ընդգծելով հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և մշակութային կապերը։ Միջոցառումն անցավ ջերմ և ստեղծագործական մթնոլորտում՝ հարստացնելով մասնակիցների գիտելիքներն ու մշակութային աշխարհայացքը։