Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📌Սույն թվականի ապրիլ 2-ին «Բաց դռների» օրերի շրջանակներում Գավառի պետական բժշկական քոլեջում անցկացվեց հերթական դասընթացը «Երեխայի իրավունքների ճանաչում և պաշտպանություն» թեմայով։ Դասընթացին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի միջնակարգ դպրոց-ի և Լանջաղբյուր գյուղի միջնակարգ դպրոց-ի ավարտական դասարանների աշակերտները։
👥Դասընթացն անցկացվեց ակտիվ քննարկումնների, հարց ու պատասխանի և իրավիճակային խնդիրների վերլուծության մեթոդներով, որոնց միջոցով աշակերտները կարողացան ճանաչել և դուրս բերել երեխայի խախտված իրավունքները և առաջադրել դրանց հնարավոր լուծումները։
Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի, Լանջաղբյուրի Վ․ Ադամյանի անվան և Գավառի Մ․ Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցներին ակտիվ համագործակցության համար։