Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
🐞🐣Գավառի պետական բժշկական քոլեջում կազմակերպվել էր Զատկի տոնին նվիրված գեղեցիկ և բովանդակալից միջոցառում, որն անցկացվեց անգլերեն լեզվով։
Միջոցառումը յուրահատուկ հնարավորություն էր ուսանողների համար՝ ներկայացնելու Զատկի տոնի խորհուրդը, ավանդույթներն ու արժեքները՝ միաժամանակ զարգացնելով իրենց լեզվական հմտությունները։ Ներկայացումները, ստեղծագործ ելույթներն ու ջերմ մթնոլորտը միջոցառմանը հաղորդեցին առանձնահատուկ շունչ։
🌞Այսպիսի միջոցառումները նպաստում են ուսանողների լեզվական կարողությունների զարգացմանը և խթանում են նրանց ակտիվ ներգրավվածությունը ուսանողական կյանքին: