Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📍Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները խորացնելու նպատակով, այցելեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Մեր ուսանողներին հյուրընկալեց մանկաբուժության դպրոցի և ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Hripsime Apresyan-ը։
👥Այցի ընթացքում ուսանողների համար կազմակերպվեցին բովանդակալից դասախոսություններ՝ «Խաղաթերապիա» և «Պերիֆերիկ կաթետերիզացիա» թեմաներով:
«Խաղաթերապիա» թեման ներկայացրեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի հոգեբան Olya Musoyan-ը։
Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին ժամանակակից մոտեցումներ, իսկ ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին և կատարեցին գործնական առաջադրանքներ։
Այնուհետև իրականացվեց շրջայց հիվանդանոցում, որի ընթացքում ուսանողները ծանոթացան բաժանմունքների աշխատանքերին և հիվանդանոցային ծառայությունների կազմակերպման առանձնահատկություններին։
💙Շնորհակալություն ենք հայտնում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենությանը և ողջ բուժանձնակազմին՝ ջերմ ընդունելության, մասնագիտական արժեքավոր գիտելիքների փոխանցման և մեր ուսանողների համար կազմակերպված բովանդակալից ու ուսուցողական հանդիպման համար։
Այս այցը կարևոր էր այն տեսանկյունից, որ նպաստեց ուսանողների մասնագիտական աճին և գործնական հմտությունների զարգացմանը։