Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
👩‍⚕️Սիրելի ՛ բուժքույրեր, Գավառի պետական բժշկական քոլեջի տնօրենության կողմից սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ։
💐Ձեր հոգատար ձեռքերը, անսահման համբերությունն ու մեծ սիրտը ամեն օր կյանքեր են փրկում՝ մարդկանց պարգևելով հույս և հավատ ապագայի հանդեպ։ Դուք այն մասնագիտության կրողներն եք, ովքեր տարածում են ջերմություն ու վստահություն անգամ ամենադժվար պահերին։
Թող ձեր ճանապարհը լցված լինի առողջությամբ, սիրով ու գնահատանքով, իսկ ձեր կատարած բարի գործերը միշտ վերադառնան ձեզ կրկնապատիկ բարությամբ։
💙Շնորհակալություն Ձեր նվիրումի, մարդասիրության և անգնահատելի աշխատանքի համար։
☀️Տոնդ շնորհավոր, սիրելի՛ բուժքույր։ ☀️