Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📍Գավառի պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 21 խմբի ուսանողները, դասախոս Գ․ Միրբյանի ուղղորդմամբ, «Մարդու կենսագործունեության էտապները» մոդուլի ամփոփման շրջանակներում ներկայացրեցին բաց դաս՝ «Պտղի զարգացման ներարգանդային փուլերը» թեմայով։
🔹Բաց դասի ընթացքում ներկայացվեցին պտղի ներարգանդային զարգացման փուլերը, օրգանների և համակարգերի ձևավորման առանձնահատկությունները, ինչպես նաև մայրական օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց ազդեցությունը պտղի բնականոն զարգացման վրա։
🔹Ուսանողները թեման ներկայացրեցին հետաքրքիր սահիկաշարերի, մասնագիտական մեկնաբանությունների և քննարկումների միջոցով՝ ցուցադրելով ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական պատրաստվածությունը։