Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📍Գավառի պետական բժշկական քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության ուսանողները մասնագիտական այց են իրականացրել Helios Medical Center, որտեղ ծանոթացել են էսթետիկ բժշկության ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և նոր սերնդի կոսմետոլոգիական սարքավորումներին։
👩‍⚕️ Այցի ընթացքում ուսանողները հետևել են տարբեր էսթետիկ պրոցեդուրաների իրականացման ընթացքին, մասնակցել մասնագիտական քննարկումների և գործնական ցուցադրությունների։
✨ Նմանատիպ այցերը կարևոր հնարավորություն են ուսանողների համար՝
🔹 խորացնելու տեսական գիտելիքները,
🔹 զարգացնելու գործնական հմտությունները,
🔹 ծանոթանալու ոլորտի նորարարություններին և ժամանակակից մեթոդներին,
🔹 ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական փորձ և պատկերացում ապագա գործունեության վերաբերյալ։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում «Հելիոս» բժշկական կենտրոնի մասնագետներին՝ ջերմ ընդունելության, արժեքավոր գիտելիքների փոխանցման և ուսանողների մասնագիտական զարգացմանը նպաստելու համար։