Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📌🦷Գավառի պետական բժշկական քոլեջում կազմակերպված «Մասնագիտությունների օր» միջոցառման շրջանակում իրենց մասնագիտությունն արժանապատվորեն ներկայացրեցին նաև «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության ուսանողները։
🦷👨‍🔬Նրանք ներկայացրեցին ատամների պատրաստման տեխնիկան, ցուցադրեցին մասնագիտական գործիքներն ու աշխատանքի առանձնահատկությունները՝ ներկաներին ծանոթացնելով ատամնատեխնիկի պատասխանատու և կարևոր աշխատանքին։
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև հետաքրքիր խաղ-վիկտորինա, որն անցավ դիմորդների ակտիվ մասնակցությամբ և բարձր տրամադրությամբ։
👥Ուսանողների նախաձեռնողականությունն ու գործնական ցուցադրությունները միջոցառումը դարձրեցին ուսուցողական, ճանաչողական և հիշարժան։