
Գավառի պետական բժշկական քոլեջի դասախոսներն ու ուսանողները «Պատմություն» առարկայի շրջանակներում հերթական ճանաչողական այցն իրականացրեցին Նորատուս գյուղի խաչքարերի դամբարանադաշտ՝ հայկական մշակույթի և հոգևոր ժառանգության եզակի գանձարաններից մեկը։

Այցի ընթացքում ծանոթացանք խաչքարերի խորհրդավոր նշանակությանը, ստեղծման պատմությանը, զարդանախշերի առանձնահատկություններին: Անդրադարձ կատարվեց նաև պահպանված ավանդազրույցներին և ժողովրդական զրույցներին:
Ճանաչողական այցի նպատակն էր գնահատել խաչքարը՝ իբրև հայկական պատմամշակույթային եզակի նմուշ և ամրապնդել կապը ազգային ժառանգության հետ: