Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
🌳 Շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական գիտելիքների խորացման նպատակով Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները այցելեցին Մարգահովիտ գյուղում գործող Armenia Tree Project (ATP) ուսումնական կենտրոն։
♻️Մեր ուսանողների համար կազմակերպվել էր սեմինար «Բնապահպանության էկոլոգիական խնդիրները և թափոններով աղտոտվածությունը» թեմայով:
Սեմինարի ընթացքում ուսանողները ծանոթացան թափոնների տեսակներին, դրանց տեսակավորման, վերամշակման և վերօգտագործման կարևորությանը։ Դասընթացի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև օդի աղտոտվածությանը և էկոլոգիական հիմնախնդիրներին, որի ընթացքում կենտրոնի մասնագետ Գայանե Մարգարյանը ներկայացրեց բնապահպանական արդի մարտահրավերները՝ անդրադառնալով թե՛ տեղական, թե՛ համաշխարհային խնդիրներին։ Քննարկվեցին վնասակար նյութերի կուտակման, մթնոլորտի աղտոտման, բնական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման և էկոհամակարգերի խախտման հետևանքները։
🌿 Նման կրթական նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ուսանողների մոտ էկոլոգիական մշակույթի զարգացման, բնապահպանական գիտակցության բարձրացման և բնության նկատմամբ հոգատար ու պատասխանատու անձի ձևավորման գործում։🌏
💚Գավառի պետական բժշկական քոլեջն իր խորին շնորհակալությունն է հայտնում Armenian Tree Project (ATP) ուսումնական կենտրոնին և Գայանե Մարգարյանին՝ մեր երկարատև և արդյունավետ համագործակցության, ուսանողների բնապահպանական կրթությանն ու իրազեկվածության բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքի համար։