Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📍Օրեր առաջ Գավառի պետական բժշկական քոլեջի սովորողներն ու դասախոսները ճանաչողական այցով եղան Նորատուսի խաչքարադաշտում՝ ծանոթանալով հայկական մշակութային ժառանգության այս բացառիկ կոթողներին։
Այցը ոչ միայն հնարավորություն տվեց անմիջականորեն հաղորդակցվելու պատմամշակութային արժեքներին, այլև խորացնելու գիտելիքները հայկական խաչքարագործության հարուստ ավանդույթների վերաբերյալ։
🔆 Այցի արդյունքներն ամփոփվեցին «Խաչքարը՝ հայկական ինքնության և ճարտարապետական արվեստի խորհրդանիշ» խորագիրը կրող հետազոտական աշխատանքի ներկայացմամբ, որի ընթացքում սովորողները լուսաբանեցին խաչքարերի պատմական, մշակութային և գեղարվեստական նշանակությունը՝ ընդգծելով դրանց բացառիկ տեղը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման և դարավոր ժառանգության փոխանցման գործում։