
2026 թվականի հունիսի 3-ին առաջին կուրսի սովորողները, ամփոփելով ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ներկայացրեցին «Գրականության գործիչները և բժշկագիտությունը» խորագիրը կրող բանախոսությունը՝ համադրելով «Հայ գրականություն» և «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկաներից ստացած գիտելիքները։

Միջառարկայական կապի ստեղծման շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնելու իրենց գրական վերլուծություններն ու խոսքային-տրամաբանական կարողությունները, այլև ցուցադրելու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, տեղեկատվության որոնման, մշակման և ներկայացման ոլորտում ձեռք բերած հմտությունները։ Աշխատանքները վկայում էին սովորողների ստեղծագործական մտածողության, հետազոտական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման կարողությունների մասին։

Հետազոտական աշխատանքի ղեկավարներն էին դասխոսներ Հ․ Ռափյանը և Գ․ Բադեյանը։