Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

💚Գավառի պետական բժշկական քոլեջի դասախոսներն ու ուսանողները ճանաչողական այց կատարեցին Լոռու մարզ՝ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկը։
⛰️Լոռվա կանաչապատ լեռների ու կիրճերի միջով անցնող ճանապարհորդության ընթացքում մասնակիցներն այցելեցին Ախթալայի, Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ՝ դարերի խորքից եկող հոգևոր ու մշակութային արժեքների կենդանի վկաներ։ Հնագույն վանքերի քարերը կարծես պատմում էին մեր ժողովրդի անցած ուղու, ստեղծագործ մտքի և անսասան հավատքի մասին։
Այս այցը դարձավ ոչ միայն պատմական ու մշակութային բացահայտումների հնարավորություն, այլև գեղեցիկ առիթ՝ զգալու հայրենիքի շունչը, վերարժևորելու ազգային ժառանգությունը և կիսելու անմոռանալի տպավորություններ։
✨ Յուրաքանչյուր նման ճանապարհորդություն նոր գիտելիք է, նոր բացահայտում և հայրենիքի ճանաչման ևս մեկ կարևոր քայլ։
#ԳՊԲՔ