
Այսօր Գավառի պետական բժշկական քոլեջում

«Դեղաձևերի տեխնոլոգիա» մոդուլի շրջանակներում «Դեղագործություն» մասնագիտության ուսանողները ներկայացրեցին «Դեղերի կայունության վրա ազդող տեխնոլոգիական գործոնների ուսումնասիրություն դեղատան պայմաններում» թեմայով հետազոտական աշխատանք։

Ուսանողները պրակտիկայի ընթացքում ուսումնասիրել էին դեղատանը դեղերի պահման պայմանները և դեղերի կայունության վրա ազդող տարբեր գործոնների ազդեցությունը՝ մասնավորապես լուսավորության, խոնավության և ջերմաստիճանի ներգործությունը դեղերի որակի վրա։ Այս գործոնների ազդեցությամբ առաջացող դեղերի կայունության հնարավոր փոփոխությունները ներկայացվել են հետազոտական աշխատանքում։

Հետազոտական աշխատանքը ղեկավարել է Յուրինե Սիմոնյանը։