Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️Այսօր Գավառի պետական բժշկական քոլեջում 💊«Դեղաձևերի տեխնոլոգիա» մոդուլի շրջանակներում «Դեղագործություն» մասնագիտության ուսանողները ներկայացրեցին «Դեղերի կայունության վրա ազդող տեխնոլոգիական գործոնների ուսումնասիրություն դեղատան պայմաններում» թեմայով հետազոտական աշխատանք։
✅Ուսանողները պրակտիկայի ընթացքում ուսումնասիրել էին դեղատանը դեղերի պահման պայմանները և դեղերի կայունության վրա ազդող տարբեր գործոնների ազդեցությունը՝ մասնավորապես լուսավորության, խոնավության և ջերմաստիճանի ներգործությունը դեղերի որակի վրա։ Այս գործոնների ազդեցությամբ առաջացող դեղերի կայունության հնարավոր փոփոխությունները ներկայացվել են հետազոտական աշխատանքում։
👩‍🏫Հետազոտական աշխատանքը ղեկավարել է Յուրինե Սիմոնյանը։