
Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները և դասախոսական կազմը ճանաչողական այց կատարեցին
Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University։ Այցի ընթացքում նրանք մասնակցեցին բովանդակալից սեմինարի՝ նվիրված դեղերի պահպանման կանոններին, ինչպես նաև իրականացրին փորձեր՝ դեղերի իսկությունը որոշելու նպատակով։


Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան համալսարանի կրթական ծրագրերին, ուսումնական միջավայրին, ինչպես նաև արդի բժշկական կրթության զարգացման միտումներին։
Ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, քննարկելու մասնագիտական հարցեր և փոխանակելու փորձ ու գիտելիքներ, ինչը նպաստեց ապագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը։