Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները և դասախոսական կազմը ճանաչողական այց կատարեցին Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University։ Այցի ընթացքում նրանք մասնակցեցին բովանդակալից սեմինարի՝ նվիրված դեղերի պահպանման կանոններին, ինչպես նաև իրականացրին փորձեր՝ դեղերի իսկությունը որոշելու նպատակով։ 💊
📚Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան համալսարանի կրթական ծրագրերին, ուսումնական միջավայրին, ինչպես նաև արդի բժշկական կրթության զարգացման միտումներին։
Ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, քննարկելու մասնագիտական հարցեր և փոխանակելու փորձ ու գիտելիքներ, ինչը նպաստեց ապագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը։