Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📚Կանայք միշտ եղել են հայ ժողովրդի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի անբաժանելի և հզոր շարժիչ ուժը։
«Հայ անվանի կանայք» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր այն մի քանի հայուհիներին, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և անսպառ աշխատասիրությամբ կարևոր ներդրում են ունեցել հայ իրականության մեջ:
🌹Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հայ անվանի կանանց կյանքն ու գործունեությունը՝ ընդգծելով նրանց դերը կրթության, գիտության, արվեստի, գրականության և հասարակական կյանքի զարգացման գործում։
Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն վերհիշել ու արժևորել մեծանուն կանանց հարուստ ժառանգությունը, այլև խորին երախտագիտությամբ ու գնահատանքով մեծարել այսօր մեր կողքին ապրող կին բժիշկներին, ովքեր իրենց անձնուրաց նվիրումով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ շարունակում են ծառայել հասարակությանը։
Անհնար է չարժևորել այն, որ նրանք մեծ ներդրում են ունեցել մեր քոլեջի կայացման և ապագա բուժաշխատողների կրթման գործում ևս։