«Հայ անվանի կանայք» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր այն մի քանի հայուհիներին, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և անսպառ աշխատասիրությամբ կարևոր ներդրում են ունեցել հայ իրականության մեջ:
Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն վերհիշել ու արժևորել մեծանուն կանանց հարուստ ժառանգությունը, այլև խորին երախտագիտությամբ ու գնահատանքով մեծարել այսօր մեր կողքին ապրող կին բժիշկներին, ովքեր իրենց անձնուրաց նվիրումով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ շարունակում են ծառայել հասարակությանը։
Անհնար է չարժևորել այն, որ նրանք մեծ ներդրում են ունեցել մեր քոլեջի կայացման և ապագա բուժաշխատողների կրթման գործում ևս։