«Մասնագիտությունների օր» Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Դեղագործություն» մասնագիտությունը:
Գավառի պետական բժշկական քոլեջում կազմակերպվեց «Մասնագիտությունների օր» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվեցին ուսումնական հաստատությունում դասավանդվող մասնագիտությունները և դրանց առանձնահատկությունները։
Միջոցառման ընթացքում «Դեղագործություն» մասնագիտության ուսանողները և դասախոսները հետաքրքիր և բովանդակալից ձևով ներկայացրեցին մասնագիտության առավելությունները, դեղագործի աշխատանքի կարևորությունն ու պատասխանատվությունը։ Ուսանողները պատրաստեցին տարբեր քսուքներ, բուսական թուրմեր, իրականացրեցին քիմիական փորձեր և ցուցադրեցին իրենց գործնական հմտությունները՝ ներկաներին հնարավորություն տալով առավել մոտիկից ծանոթանալու դեղագործական ոլորտին։