Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️Գավառի պետական բժշկական քոլեջում կազմակերպվեց «Մասնագիտությունների օր» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվեցին ուսումնական հաստատությունում դասավանդվող մասնագիտությունները և դրանց առանձնահատկությունները։
🧑‍🔬👩‍🔬Միջոցառման ընթացքում «Դեղագործություն» մասնագիտության ուսանողները և դասախոսները հետաքրքիր և բովանդակալից ձևով ներկայացրեցին մասնագիտության առավելությունները, դեղագործի աշխատանքի կարևորությունն ու պատասխանատվությունը։ ☕️☘️Ուսանողները պատրաստեցին տարբեր քսուքներ, բուսական թուրմեր, իրականացրեցին քիմիական փորձեր և ցուցադրեցին իրենց գործնական հմտությունները՝ ներկաներին հնարավորություն տալով առավել մոտիկից ծանոթանալու դեղագործական ոլորտին։ 🍀