Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ուսուցողական, ճանաչողական այց կատարեցին ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիայի գիտական կենտրոն։
Կենտրոնի գիտաշխատողները ուսանողներին ներկայացրեցին իրականացվող գիտական ծրագրերը, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող ժամանակակից հետազոտություններն ու նորարարական լուծումները։ 🌿🌾Ուսանողները ծանոթացան գարու և ցորենի նոր սորտերին, դրանց մշակման առանձնահատկություններին և արդյունավետության բարձրացման ուղղություններին։
🔬Ուշագրավ էր հատկապես կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի ստացման տեխնոլոգիայի ներկայացումը, որը հնարավորություն տվեց ուսանողներին առավել մոտիկից ծանոթանալու գիտության և տեխնոլոգիայի արդի զարգացումներին։
🍀Այցը դարձավ արժեքավոր փորձառություն՝ նպաստելով ուսանողների աշխարհայացքի ընդլայնմանը և գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։