
Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ուսուցողական, ճանաչողական այց կատարեցին ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիայի գիտական կենտրոն։
Կենտրոնի գիտաշխատողները ուսանողներին ներկայացրեցին իրականացվող գիտական ծրագրերը, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող ժամանակակից հետազոտություններն ու նորարարական լուծումները։


Ուսանողները ծանոթացան գարու և ցորենի նոր սորտերին, դրանց մշակման առանձնահատկություններին և արդյունավետության բարձրացման ուղղություններին։

Ուշագրավ էր հատկապես կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի ստացման տեխնոլոգիայի ներկայացումը, որը հնարավորություն տվեց ուսանողներին առավել մոտիկից ծանոթանալու գիտության և տեխնոլոգիայի արդի զարգացումներին։

Այցը դարձավ արժեքավոր փորձառություն՝ նպաստելով ուսանողների աշխարհայացքի ընդլայնմանը և գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։