Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
🌳Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ճանաչողական այց կատարեցին Երևանի բուսաբանական այգի / Yerevan Botanical Garden` Հայաստանի բնության եզակի ու գիտական կարևոր կենտրոններից մեկը։ 🍄‍🟫Այցի ընթացքում նրանք թանգարանում ծանոթացան ՀՀ տարածքի ժամանակակից ֆլորային, տարբեր տեսակի սնկերին և քարաքոսերին՝ բացահայտելով բնության բազմազանությունն ու գիտական արժեքը։
☀️🌿☘️Շրջայցը շարունակվեց ջերմատանը, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու արևադարձային և մերձարևադարձային բույսերի հարուստ հավաքածուն, ծանոթանալու դրանց 🍀🌴առանձնահատկություններին և աճեցման պայմաններին։
🔆Այցը հետաքրքիր և ուսուցողական էր, որը նպաստեց ուսանողների բնագիտական գիտելիքների ընդլայնմանն ու բնության նկատմամբ հետաքրքրության խորացմանը։