
Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ճանաչողական այց կատարեցին
Երևանի բուսաբանական այգի / Yerevan Botanical Garden` Հայաստանի բնության եզակի ու գիտական կարևոր կենտրոններից մեկը։

Այցի ընթացքում նրանք թանգարանում ծանոթացան ՀՀ տարածքի ժամանակակից ֆլորային, տարբեր տեսակի սնկերին և քարաքոսերին՝ բացահայտելով բնության բազմազանությունն ու գիտական արժեքը։

Այցը հետաքրքիր և ուսուցողական էր, որը նպաստեց ուսանողների բնագիտական գիտելիքների ընդլայնմանն ու բնության նկատմամբ հետաքրքրության խորացմանը։