Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📌2026 թվականի մայիսի 18-ին մեր քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» միջոցառումը, որի շրջանակում քոլեջ էին այցելել տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներն ու մանկավարժները։
💫Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողները ներկայացրեցին քոլեջում առկա մասնագիտությունները, ուսման տևողությունը, կրթական հնարավորություններն ու մասնագիտական առանձնահատկությունները՝ հանրակրթական ուսուումնական հաստատությունների շրջանավարտներին հնարավորություն տալով առավել լավ ծանոթանալու ուսումնական գործընթացին և կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։
👥Այնուհետև հյուրերը շրջեցին քոլեջում, ծանոթացան նյութատեխնիկական հագեցվածությանը, մասնակցեցին քույրական և կոսմետոլոգիական միջամտությունների իրականացմանը, դիտեցին քիմիական փորձեր, ինչպես նաև կատարեցին ատամնատեխնիկական տարաբնույթ գործնական աշխատանքներ։
🤝Միջոցառումը նպատակային էր, և այն հնարավորություն տվեց մասնակիցներին առավել խորությամբ ծանոթանալու քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին, ուսումնական միջավայրին և գործնական ուսուցման առանձնահատկություններին։💙
🫂 Ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, կխթանի սովորողների հետաքրքրվածությունը բժշկագիտության նկատմամբ և կամրապնդի համագործակցությունը մեր տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ։