
2026 թվականի մայիսի 18-ին մեր քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» միջոցառումը, որի շրջանակում քոլեջ էին այցելել տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներն ու մանկավարժները։

Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողները ներկայացրեցին քոլեջում առկա մասնագիտությունները, ուսման տևողությունը, կրթական հնարավորություններն ու մասնագիտական առանձնահատկությունները՝ հանրակրթական ուսուումնական հաստատությունների շրջանավարտներին հնարավորություն տալով առավել լավ ծանոթանալու ուսումնական գործընթացին և կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։

Այնուհետև հյուրերը շրջեցին քոլեջում, ծանոթացան նյութատեխնիկական հագեցվածությանը, մասնակցեցին քույրական և կոսմետոլոգիական միջամտությունների իրականացմանը, դիտեցին քիմիական փորձեր, ինչպես նաև կատարեցին ատամնատեխնիկական տարաբնույթ գործնական աշխատանքներ։

Միջոցառումը նպատակային էր, և այն հնարավորություն տվեց մասնակիցներին առավել խորությամբ ծանոթանալու քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին, ուսումնական միջավայրին և գործնական ուսուցման առանձնահատկություններին։


Ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, կխթանի սովորողների հետաքրքրվածությունը բժշկագիտության նկատմամբ և կամրապնդի համագործակցությունը մեր տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ։