
«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները «Անվտանգություն և առաջին բժշկական օգնություն» մոդուլի շրջանակներում, դասախոս Մ.Սողոյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին «Պառկելախոց և պացիենտի խնամք» թեմայով հետազոտական աշխատանք:
Հետազոտության նպատակն էր գնահատել պառկելախոցի առաջացման ռիսկը հինգ պացիենտների շրջանում՝ կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող Norton-ի, Braden-ի և Waterlow-ի գնահատման սանդղակները։
Ուսումնասիրության ընթացքում կատարվել է պացիենտների վիճակի, սնուցման առանձնահատկությունների, մաշկի վիճակի և այլ ռիսկային գործոնների համալիր գնահատում։

Ստացված տվյալները համակարգվել և ներկայացվել են աղյուսակների տեսքով, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին կատարել համեմատական վերլուծություն և բացահայտել պառկելախոցի զարգացման հիմնական նախատրամադրող գործոնները։

Հետազոտության արդյունքների հիման վրա ուսանողներն առաջարկեցին պացիենտների խնամքի կազմակերպման և կանխարգելիչ միջոցառումների կատարելագործման ուղղված գործնական առաջարկություններ։

Աշխատանքը ընդգծում է բուժքույրական համալիր և նպատակային խնամքի կարևոր դերը պառկելախոցի կանխարգելման, ռիսկերի վաղ գնահատման և պացիենտների կյանքի որակի բարելավման գործընթացու