Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
👩‍⚕️«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները «Անվտանգություն և առաջին բժշկական օգնություն» մոդուլի շրջանակներում, դասախոս Մ.Սողոյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին «Պառկելախոց և պացիենտի խնամք» թեմայով հետազոտական աշխատանք:
Հետազոտության նպատակն էր գնահատել պառկելախոցի առաջացման ռիսկը հինգ պացիենտների շրջանում՝ կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող Norton-ի, Braden-ի և Waterlow-ի գնահատման սանդղակները։
Ուսումնասիրության ընթացքում կատարվել է պացիենտների վիճակի, սնուցման առանձնահատկությունների, մաշկի վիճակի և այլ ռիսկային գործոնների համալիր գնահատում։
📉Ստացված տվյալները համակարգվել և ներկայացվել են աղյուսակների տեսքով, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին կատարել համեմատական վերլուծություն և բացահայտել պառկելախոցի զարգացման հիմնական նախատրամադրող գործոնները։
📋Հետազոտության արդյունքների հիման վրա ուսանողներն առաջարկեցին պացիենտների խնամքի կազմակերպման և կանխարգելիչ միջոցառումների կատարելագործման ուղղված գործնական առաջարկություններ։
🩺Աշխատանքը ընդգծում է բուժքույրական համալիր և նպատակային խնամքի կարևոր դերը պառկելախոցի կանխարգելման, ռիսկերի վաղ գնահատման և պացիենտների կյանքի որակի բարելավման գործընթացու