
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ուսանողներ,

Եթե հետաքրքրված եք տեղեկատվական տեխնոլոգիաներով, սիրում եք լուծել բարդ խնդիրներ և ցանկանում եք զարգացնել ձեր կիբեռանվտանգային գիտելիքներն ու հմտությունները, ապա «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026»-ը հենց ձեզ համար է։
Այս տարի ևս «Հայաստանի տեղեկատվական համակարգի գործակալություն» հիմնադրամը կազմակերպում է ազգային կիբեռվարժանք, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել նրանց մասնագիտական աճը և զարգացնել կիբեռանվտանգության ոլորտում գործնական կարողությունները։
Մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք՝

ստուգելու և զարգացնելու ձեր կիբեռանվտանգային գիտելիքներն ու հմտությունները,

լուծելու իրական մարտահրավերների վրա հիմնված հետաքրքիր առաջադրանքներ,

ծանոթանալու ոլորտի առաջատար մասնագետներին և համախոհ երիտասարդներին,

մրցելու Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների և աշակերտների հետ,

ձեռք բերելու նոր փորձ, որը կարող է կարևոր քայլ դառնալ ձեր ապագա մասնագիտական ճանապարհին։
Մրցույթը բաց է բոլոր ցանկացողների համար՝ անկախ փորձի մակարդակից։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 20։

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝