Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ուսանողներ,
👥Եթե հետաքրքրված եք տեղեկատվական տեխնոլոգիաներով, սիրում եք լուծել բարդ խնդիրներ և ցանկանում եք զարգացնել ձեր կիբեռանվտանգային գիտելիքներն ու հմտությունները, ապա «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026»-ը հենց ձեզ համար է։
Այս տարի ևս «Հայաստանի տեղեկատվական համակարգի գործակալություն» հիմնադրամը կազմակերպում է ազգային կիբեռվարժանք, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել նրանց մասնագիտական աճը և զարգացնել կիբեռանվտանգության ոլորտում գործնական կարողությունները։
Մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք՝
🔹 ստուգելու և զարգացնելու ձեր կիբեռանվտանգային գիտելիքներն ու հմտությունները,
🔹 լուծելու իրական մարտահրավերների վրա հիմնված հետաքրքիր առաջադրանքներ,
🔹 ծանոթանալու ոլորտի առաջատար մասնագետներին և համախոհ երիտասարդներին,
🔹 մրցելու Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների և աշակերտների հետ,
🔹 ձեռք բերելու նոր փորձ, որը կարող է կարևոր քայլ դառնալ ձեր ապագա մասնագիտական ճանապարհին։
Մրցույթը բաց է բոլոր ցանկացողների համար՝ անկախ փորձի մակարդակից։
📅Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 20։
📍Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝