Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️👩‍⚕️Գավառի պետական բժշկական քոլեջում կազմակերպված «Մասնագիտությունների օր» միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև «Քույրական գործ» մասնագիտությունը։
Ուսանողները ներկայացրեցին մասնագիտության կարևորությունն ու առանձնահատկությունները՝ ընդգծելով բուժքրոջ դերը առողջապահական համակարգում։ 💉Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ներարկումների տեսակները, իրականացվեցին վիրակապության հմտությունների ցուցադրություններ, 🩺ինչպես նաև ներկայացվեցին հիվանդների խնամքի կազմակերպման հիմնական սկզբունքները։🫁
💫Գործնական ցուցադրությունների միջոցով ուսանողները ներկայացրեցին իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները՝ միջոցառումը դարձնելով ուսուցողական, հետաքրքիր և տպավորիչ։☀️