Հանրակրթական ծրագիր իրականացնող բաժինը Քոլեջի կառուցվածքային ստորաբաժանում է։
Բաժնի վարիչը հանրակրթական ծրագրով նշանակվում և հաստատվում է Քոլեջի տնօրենի հրամանով։
Բաժնի վարիչը համակարգում է հանրակրթական առարկաներ դասավանդող դասախոսների աշխատանքը, համագործակցում է մեթոդիստի, ուսումնական գծով փոխտնօրենի, կարիերայի պատասխանատուի, կուրսղեկների հետ։
Բաժնի վարիչի գործառույթները
Բաժնի վարիչը ղեկավարում, համակարգում ու իրականացնում է տվյալ բաժնի աշխատանքները։
1. Դասավանդվող առարկաների ծրագրային և ուսումնամեթոդական նյութերի ապահովում՝ պետական կրթական չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան․
- աշխատանքային ուսումնական պլանների մշակում,
- աշխատանքային առարկայական ծրագրերի մշակում,
- պետական կրթական չափորոշիչների ուսումնասիրում և քննարկում։
2. ՈՒսանողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ճշգրիտ և անկողմնակալ գնահատման ապահովում։
3. Դասավանդողների մեթոդական, մանկավարժական և մասնագիտական հմտությունների կատարելագործում, սկսնակ դասավանդողնեիրն օգնության աջակցություն։
4. Դասավանդողների տարիֆիկացիոն ծանրաբեռնվածության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։
5. Կրթական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացում և նախաձեռնում։