«Գավառի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության պրակտիկայի ղեկավարի կանոնակարգը սահմանում է պրակտիկայի ղեկավարի գործունեությունը, նպատակները, խնդիրները, իրավասությունները, գործառույթները, կառավարումը, իրավունքներն ու պարտականությունները։
ՈՒսանողի պրակտիկան համարվում է մասնագիտական կրթության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը, որի կազմակերպումը և իրականացումը հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծել ուսանողի տեսական ուսուցման և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև։
Աշխատանքը տարվում է բժշկական կենտրոնների հետ նախապես կնքված վճարովի կամ անվճար պայմանագրերով։
Պրակտիկայի ղեկավարի գործառույթները․
-համակարգել քոլեջի և ընդունող կազմակերպությունների աշխատանքային հարաբերությունները, որոնք ամրագրված են պրակտիկաների բազաների հետ կնքված պայմանագրում
-կազմակերպել ու վերահսկել ուսանողների պրակտիկաները, ըստ հաստատությունների, ժամանակահատվածի և ուսանողների բաշխման
-անցկացնել նախնական խորհրդակցություն ուսանողների հետ
-կազմակերպել պրակտիկայի անցկացման վերաբերյալ մեթոդական խորհրդատվություն
-իրականացնել պրակտիկայի անցկացման վերահսկողությունը
- իրականացնել տարբեր կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնագրերի արդյունքում կազմակերպվող կարճաժամկետ պրակտիկաների անցկացում , որոնք իրենցից չեն ենթադրում օրագրերի պատրաստո
ւմ և ուսանողների գնահատում։






