
ԳՊԲՔ ՈՒԽ նախագահ
Մարգարիտա Կարապետյան

ԳՊԲՔ ՈՒԽ նախագահի տեղակալ
Ղարիբյան Մերի

ԳՊԲՔ ՈՒԽ քարտուղար
Նառա Ավդալյան
«Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ -ի Ուսանողական Խորհուրդը ինքնակառավարման մարմին է, որն ստեղծվել է պաշտպանելու և ապահովելու ուսանողների իրավունքները, և հնարավորություն է տալիս ուսանողներին մասնակցելու իրենց վերաբերվող հարցերի քննարկմանն ու լուծմանը, սոցիալական գործունեության զարգացմանը՝ աջակցելով ուսանողական նախաձեռնությունների իրականացմանը։
ՈՒԽ նպատակները՝
- ուսանողական ներուժի համախմբում ՝ ուսուցման գործընթացում առաջացող խնդիրները համատեղ լուծելու նպատակով,
-Քոլեջի կառավարման գործընթացում ուսանողների ակտիվ մասնակցության համար բարենպաստ պայմանների ստեղծում․
-Քոլեջի ուսանողնեիր նախասիրությունների և հետաքրքրությունների, նրանց ինքնաիրացման և ստեղծագործական ներուժի բացահայտումը,
- Քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման գործում տնօրենին աջակցության ցուցաբերում,
- Քոլեջի կարիերայի պատասխանատուի հետ սերտ համագործակցության ապահովում։
ՈՒԽ-ի գործունեության սկզբունքները՝
-ՈՒԽ աշխատանքների հրապարակայնության ապահովում,
- ՈՒԽ գործունեությանը կամավոր մասնակցություն,
- որոշումների կայացման հարցում կոլեգիալության ապահովում,
- ուսանողների առջև պատասխանատվության ստանձնում։