Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

ՈՒսումնական մասը կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է Քոլեջի ռազմավարական զարգացման ծրագրով նախասահմանված կրթական հիմնախնդիրների իրագործումը՝ առաջնորդվելով Քոլեջի ռազմավարական ծրագրով նախանշված առաքելություններով և հիմնախնդիրներով։

ՈՒսումնական մասի գործունեությունը բխում է Քոլեջի ռազմավարական ծրագրով սահմանված կրթական գործըթացի հիմնախնդիրներից, որով Քոլեջը նախասահմանել և հավակնում է դառնալ միջին բուժանձնակազմի համալրման, բժշկական գիտելիքների հաղորդման, զարգացման և իրականացման կենտրոն, պահպանել կրթական բարձր չափանիշներ և հնարավորություն տալ սովորողներին լիարժեք կերպով իրացնել իրենց ներուժը՝ տրամադրելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներ բավարարող կրթություն և պատրաստել հմուտ և իրենց գործին նվիրյալ մրցունակ մասնագետներ։

Գավառի պետական բժշկական քոլեջի ուսումնական մասի նպատակը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է՝ ի նպաստ ՀՀ առողջապահության ոլորտի զարգացմանը։

ՈՒսումնական մասի կառուցվածքը

- Մեթոդիստ

- Հանրակրթական բաժին

- Պրակտրկայի բաժին

- Դասախոսական կազմ

- Ամբիոններ

- Ուսումնաօժանդակ անձնակազմ ՝ գրադարանավար, լաբորանտներ։