Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

Գավառի  պետական բժշկական  քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնը Քոլեջի կաոուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, Քոլեջի կանոնադրության ու ՈՆԱԿ կանոնակարգի հիման վրա:

Որակի ապահովման ստորաբաժանման նպատակն է Քոլեջի կրթության որակի գնահատման և ապահովման համակարգի և դրան վերաբերող փաստաթղթային փաթեթների մշակումը, կատարելագործումը և ներդրումը, ինչպես նաև ինքնավերլուծության գործընթացների իրականացման համակարգումը, որակի գործընթացների և ընթացակարգերի թափանցիկության ապահովումը։

Որակի ապահովման պատասխանատուի գործառույթները․

- Քոլեջի կրթության որակի ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթային հենքի մշակում և պարբերական վերանայում,

- քոլեջի ներքին և արտաքին շահակիցների հետ սերտ համագործակցում,

- որակի ապահովման և Քոլեջի գործունեության բոլոր ոլորտներում լավագույն փորձի  ուսումնասիրության և արդյունքների հիման վրա բարելավման ընթացակարգերի մշակում և վերանայում,

- աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերի մշակում և իրականացում,

- քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացի համակարգում։

Հետադարձ կապ․

Էլ․ հասցե՝  mertarchyan.hripsima@gmail.com

Հեռ․՝ 093-08-34-20

Որակի ապահովման պատասխանատու՝ Հռիփսիմե Մերթարչյան