Միջին մասնագիտական կրթության 0913.01.5 «Քույրական գործ» մասնագիտության 0913.01.01.5 «Բուժքույր/ բուժեղբայր » որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
1) Ընդհանուր պրակտիկայի բուժքույր/ բուժեղբայր
2) Թերապիայում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
3) Մանկաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
4) Վիրաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
5) Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
6) Վարակաբանությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
7) Նյարդաբանությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
8) Հոգեբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
9) Մաշկաբանությունում և սեռավարակ հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
10) Քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
11) Ակնաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
12) Գերիատրիայում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
13) Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
14) Վերականգնողական և ավանդական բժշկությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր
Միջին մասնագիտական կրթության 0913.01.5 «Քույրական գործ »մասնագիտությամբ 0913.01,01.5 « Բուժքույր/ բուժեղբայր » որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են .
1) Ստացիոնարի և պոլիկլինիկայի պայմաններում ըստ բժշկի նշանակումների` տարբեր սեռատարիքային խմբերի պացիենտների հետ ախտորոշիչ, բուժական, վերակենդանացման, վերականգնողական, կանխարգելիչ, բուժառողջարանական, սանիտարահիգինիկ միջոցառումների կատարում,
2) Հիվանդների խնամքի ժամանակ քույրական գործընթացի փուլերի իրականացում և փաստաթղթերով հիմնավորում,
3) Ստացիոնար և տնային պայմաններում քույրական խնամքի կազմակերպում և իրականացում
4) Ծանր և սահմանային վիճակում գտնվող հիվանդների և տուժածների վիճակի գնահատում և առաջնային ախտանիշների ու համախտանիշների տարբերակում,
5) Կոնկրետ հիվանդի պարագայում դեղամիջոցների արդյունավետության գնահատում, դեղորայքային թունավորման ժամանակ նախաբժշկական օգնության ցուցաբերում,
6) Հիվանդին լաբորատոր, ֆունկցիոնալ և գորշիքային հետազոտություններին նախապատրաստում
7) Ֆիզիոթերապևտիկ գործողությունների հիմնական տեսակների կատարում, հոգեթերապիայի տարրերի օգտագործում, բժշկի նշանակած սննդակարգի պահպանման նկատմամբ հսկողություն,
8) Առողջության պահպանման և ամրապնդման համար առանձին անհատների, ընտանիքների և բնակչության խմբերի կրթմանն ու ուսուցմանն ուղղված կանխարգելման համալիր ծրագրերի պլանավորում և գնահատում,
9) Դեղամիջոցների ստացման, պահպանման և օգտագործման դեղագործական կարգի պահպանման նկատմամբ հսկողություն,
10) Բժշկական փաստաթղթերի վարում
11) Ինֆեկցիոն հսկողության պահանջների կատարում, հիվանդների և բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգության պահպանում,
12) Բնակչության, հիվանդների, տուժածների, բուժանձնակազմի պաշտպանությանը վերաբերող միջոցառումների անցկացում,
13) Գործիքների նախապատրաստում բժշկի կողմից բարդ միջամտությունների կատարման ժամանակ,
14) Հիվանդների նախապատրաստում ախտորոշիչ հետազոտությունների և շտապ վիրահատությունների,
15) Նյութերի հավաքում, տեղափոխում և պահպանում մանրէաբանական հետազոտության համար,
16) Քույրական միջամտությունների կատարում,
17) Հիվանդությունների կանխարգելում,
18) Բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարում,
19) Հիվանդների համալիր խնամք:
Միջին մասնագիտական կրթության 0913.01.5 «Քույրական գործ » մասնագիտությամբ 0913.01,01.5 « Բուժքույր/ բուժեղբայր » որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
1) Ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
2) Դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու , դրանք պարզաբանելու կարողություն,
3) Ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
4) Դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,
5) Ունենա մասնագիտական գործունեության գործառույթները ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
6) Ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
7) Ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
8) Ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակին օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
9) Ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,
10) Ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն: