Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներին և շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն տրամադրելու, աշխատաշուկայում  վերջիններիս մրցունակության զարգացման, շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի ամրապնդման նպատակով  քոլեջում գործում է կարիերայի կենտրոնը։

Կարիերայի պատասխանատուի նպատակը՝

Կարիերայի պատասխանատուի հիմնական նպատակն է ՝ կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, ուղղորդման աշխատանքների, ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը։

Կարիերայի պատասխանատուի գործառույթները՝ 

- ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում անհատական եղանակով,

- ըստ անհրաժեշտության, ուսանողի անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների բացահայտում, անհատական ծրագրի կազմում,

- աշխատաշուկա մուտք գործելու, կարիերայի պլանավորման և կառավարման ծառայությունների մատուցում,

- ակտիվ միջոցառումների՝ սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, մենթորական ծրագրերի, ոչ ֆորմալ դասընթացների, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում և ուսանողների ծանուցում,

- սոցիալական գործընկերների՝ գործատուների, արհմիություննեիր ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում,

- թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում և ուսանողների ծանուցում,

- վարչական աշխատանքների իրականացում։