
ԳՊԲՔ-ի « Դեղագործություն» մասնագիտության 34 խմբի ուսանողները, փոխտնօրեն Վ․ Բունիաթյանը, դասախոս Օ․ Միրիբյանը և կարիերայի պատասխանատու Հ․ Վարդանյանը այցելեցին Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացան բարձրակարգ բույսերի կարգաբանության բաժնի հերբարիումի հետ, հերբարիումի պատրաստման ու պահպանման գործընթացին։ Ուսանողներին ցուցադրվեցին հերբարիումի ամենահին նմուշները։Ինչպես նաև այցելեցին թանգարան ու ջերմատուն, որտեղ ծանոթացան բուսաբանական այգում աճեցվող դեղաբույսերին։