Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
1)Դեղագործ` մանրածախ դեղագործական կազմակերպությունում,
2) Դեղագործ` մեծածախ դեղագործական կազմակերպությունում,
3)Դեղագործ` դեղեր արտադրող կազմակերպությունում:
Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտությամբ 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են .
1)Որոշի դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահանջարկը,
2)Ձևակերպի դեղատան տեսականու ապրանքատեսակների պահանջագրերը` մատակարարներին,
3)Մատակարարներից ընդունի դեղերը, բժշկական նշանակության առարկաները, հարդեղագործական ապրանքները և ստուգի դրանց փաթեթավորման ամբողջականությունը,
4)Պահպանի դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործականն առարկաները,
5)Օգտվի պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր- թերթիկից,
6) Տարբերակի մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցությունները,
7)Դասավորի դեղերը ըստ դեղաբանական խմբերի, պահպանման, և մերչենդայզինգի կանոնների,
8)Սպառողներին տրամադրի տեղեկատվա- խորհրդատվական ծառայություն` դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևի, պահպանման կանոնների և այլնի վերաբերյալ,
9)Կատարի բացակայող ԱԴՏ «առանց դեղատոմսի տրվող, OTC-Over the count» դեղերի հոմանիշային փոխարինում,
10) Ընդունի դեղատոմսեր, ստուգի բաղադրատարրերի համատեղելիությունը և դեղատոմսի ձևակերպման ճշտությունը,
11)Պատրաստի դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևեր « կարծր, հեղուկ, փափուկ»,
12)Փաթեթավորի և ձևավորի պատրաստված դեղերը,
13) Բաց թողնի դեղատանը պատրաստված կամ գործարանային արտադրության դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները,
14)Սպառողների հետ իրականացնի հետադարձ կապ, գրանցի և հաղորդի տեղեկություն` դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ,
15)Ձևակերպի մուտքային և ելքային օրդերները,
16)Կատարի ապրանքա-նյութական արժեքների հաշվառում և գույքագրում,
17)Կատարի դեղատան և դրա ստորաբաժանումների գործունեության տնտեսագիտական վերլուծություն,
18)Պահպանի դեղագործային էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները,
19)Կանխարգելի մասնագիտական հիվանդությունները,
20)Ցուցաբերի առաջին բուժօգնություն,
21)Պահպանի սանիտարական նորմերի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության պահանջները:
Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտությամբ 0916.01,01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
1)Ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
2)Դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,
3)Ունենա որոշակի փոփողվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
4)Դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցության ցուցաբերելու կարողություն,
5)Ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
6) Ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
7)Ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
8)Ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակին օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
9) Ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,
10(Ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն: