Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

Գավառի պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հրամանով՝ 15.03.1993թ.-ին՝ որպես Դիլիջանի բժշկական ուսումնարանի Կամոյի մասնաճյուղ:

ՀՀ ԱՆ 21.05.1996թ. 35/4 հրամանով Դիլիջանի բժշկական ուսումնարանի Կամոյի մասնաճյուղը վերանվանվել է Դիլիջանի բժշկական ուսումնարան պետական ձեռնարկության Գավառի դուստր ձեռնարկություն:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2003թ. N855-Ն և առողջապահության նախարարի 12.08.2003թ. N 694 որոշման համաձայն «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության «Գավառի բժշկական ուսումնարան» դուստր ձեռնարկությունը վերանվանվել է «Գավառի բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 06.03.2006թ. N 232-Ա հրամանով «Գավառի բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Գավառի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 15.03.2012թ. N 478-Ա հրամանով «Գավառի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Գավառի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

11.10.2013թ-ի N1204-Ա/Ք հրամանով «Գավառի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությունից հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 02.12.2019թ.-ի N 1127-Ա/Ք հրամանով Գավառի պետական բժշկական քոլեջը վերանվանվել է ԿԳՄՍՆ §Գավառի պետական բժշկական քոլեջ¦ ՊՈԱԿ:

Քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականավումն է:

Քոլեջի գործունեությունն ուղղված է աշխատաշուկայի համար մրցունակ բուժաշխատող- մասնագետների կրթմանն ու համամարդկային բարոյահոգեբանական արժեքները գնահատող անձի դաստիարակմանը, ով պատրաստ է աշխատել մեր երկրի բարգավաճման, հզորացման ու բարօրության համար:

Քոլեջն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է մի շարք սկզբունքներով. դառնալ տարածաշրջանի բժշկական հաստատությունների միջին բուժանձնակազմի համալրման, բժշկական գիտելիքների հաղորդման, զարգացման և իրականացման կենտրոն, պահպանել կրթական բարձր չափանիշներ և հնարավորություն տալ սովորողներին լիարժեք կերպով իրացնելու իրենց ներուժը՝ տրամադրելով արդի աշխատաշուկայի պահանջներին համահունչ կրթություն:

Քոլեջը ձգտում է պատրաստել հիմնարար և կիրառական գիտելիքներով, գործնական հմտություններով և կարողությություններով օժտված արհեստավարժ մասնագետներ՝

ձևավորելով ուսումնակենտրոն միջավայր, որտեղ ուսումնառողը հանդես է գալիս որպես ուսումնական գործընթացի սուբյեկտ՝ առաջնորդվելով ՀՀ որակավորումների ազգային շրջանակի բնութագրիչներով :

Քոլեջը տարածաշրջանում հայտնի է ոչ միայն իր երեսնամյա պատմությամբ և տարեգրությամբ, այլև արդեն ձևավորված և սերնդեսերունդ փոխանցվող լավ ավանդույթներով:

Ի սկզբանե այս ուսումնական հաստատությունում են ուսումնառվել մարզի և քաղաքի շատ շնորհաշատ բուժաշխատողներ, որոնք հիմա աշխատում են Հայաստանի Հանրապետության և արտերկրի տարբեր բուժհաստատություններում:

Գավառի պետական բժշկական քոլեջում աշխատում և դասավանդում են բարձրագույն և միջին մասնագտական կրթություն ունեցող թե՛ երկարամյա փորձ ունեցող դասախոսներ և բժիշկներ, թե՛ երիտասարդ մասնագետներ, ովքեր մշտապես ձգտում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները՝ պարբերաբար մասնակցելով վերապատրաստումների և սեմինարների (հաճախ նաև սեփական նախաձեռնությամբ), պատրաստակամ են ինքնակրթվելու հարցում, մոտիվացված են և ջանում են իրենց գիտելիքները, փորձն ու վաստակը փոխանցել իրենց սաներին։ Քոլեջում ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով

1. << Քույրական գործ>>

2. <<Մանկաբարձական գործ>>

3. <<Դեղագործություն>> ( առկա և հեռակա ուսուցմամբ )

4. <<Ատամնատեխնիկական գործ>>

5. <<Բուժական կոսմետոլոգիա>>